Թուրքիայում 15 քուրդ գործիչ է կալանավորվել

17:03 • 06.10.15

Ստամբուլում ձերբակալված 51 քուրդ քաղաքական գործիչներից 27-ի գործն ուղարկվել է դատարան՝ կալանավորման պահանջով, իսկ այսօր առավոտյան նրանցից 15-ը կալանավորվել են, տեղեկացնում է «Ակօս»-ը:

 

«Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության ներկայացուցիչ 51 գործիչներից 24-ը երեկ գիշեր ազատ են արձակվել, իսկ 27-ի գործն ուղարկվել է դատարան։ Նրանց հարցաքննությունը տևել է մինչև լուսաբաց։

 

Կալանավորվածներին ուղղված մեղադրանքները հիմնականում նույնն են՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի համար նվիրատվություններ հավաքելն ու PKK-ի գաղափարախոսությունը տարածելը։