Մարգվելաշվիլին մտադիր չէ քաղաքական կուսակցություն ստեղծել 2016թ. ընտրություններին ընդառաջ

14:01 • 06.10.15

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ քաղաքական կուսակցություն ստեղծել 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հաղորդել էին, որ 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում նախագահը կկարողանա ներկայացնել իր քաղաքական ուժը, որը, նրանց կարծիքով, կունենա բոլոր հնարավորությունները հաղթելու համար:

 

«Ես շատ կայուն եռամյա մանդատ ունեմ՝ մինչև 2018 թվականը»,-ասել է Մարգվելաշվիլին:

 

Պետության ղեկավարը հավելել է, որ մտադիր չէ ապագայում լքել քաղաքականությունը, սակայն դեռ վաղ է խոսել՝ կմասնակցի՞ արդյոք հաջորդ նախագահական ընտրություններին, թե՞  ոչ:

 

2013 թվականի հոկտեմբերից ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով սահմանափակվել են նախագահի լիազորությունները, փոխարենն ընդլայնվել են վարչապետի ու խորհրդարանի լիազորությունները։