Մեքսիկայում 23 տոննա թմրանյութ է առգրավվել

11:02 • 06.10.15

Մեքսիկացի զինվորականները Սինալոա նահանգում թմրավաճառների պահեստ են հայտնաբերել, տեղեկացնում է korrespondent.net-ը:

 

Այնտեղ եղել են մարիխուանայով բեռնված և առաքման պատրաստ մեքենաներ: Հայտնաբերված թմրանյութերի ընդհանուր ծավալը 23.3 տոննա է։

 

Պահեստում հայտնաբերվել է ևս 10 կգ այլ նյութ՝ հավանաբար մետամֆետամին, 8 հրացան, 13 ատրճանակ։

 

Հունվար-սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Սինալոա նահանգում զինվորականները ոչնչացրել են կանեփ-կակաչի բազմաթիվ անօրինական ցանքեր, առգրավել են 67 տոննա մարիխուանա և 438 կգ կոկաին, կասեցրել են թմրանյութ արտադրող 67 լաբորատորիայի աշխատանք։

 

Այդ ընթացքում ձերբակալվել է 151 մարդ, առգրավվել է 350 միավոր զենք։