Մոսկվայում դասից փախչել պատրաստվող աշակերտն ընկել է պատուհանից

12:07 • 06.10.15

Մոսկվայի հյուսիսում գտնվող դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտը դասի ժամին ցանկացել է խանութ գնալ։ Զանգը հնչելուց հետո դեռահասը վախեցել է, որ անվտանգության աշխատակիցը թույլ չի տա դուրս գալ դպրոցից:

 

Ինչպես տեղեկացնում է НТВ-ն, տղան որոշել է փողոց հասնել երկրորդ հարկի պատուհանից: Սակայն անհաջող վայրէջք է կատարել՝ կոտրելով ոտքը։

 

Դպրոցի տնօրեն Վիտալի Կուդոշինը հայտնել է, որ տղան որոշել է ինքնուրույն բացել պատուհանն ու իջնել խանութ, սակայն սայթաքել է, ընկել ու կոտրել ոտքը։

 

Տղային շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել: Դպրոցի տնօրենի խոսքով՝ աշակերտը ներողություն է խնդրել: Նա նաև նշել է, որ դասարանում որևէ խնդիր ո՛չ դասընկերների և ո՛չ էլ ուսուցիչների հետ չի ունեցել: