Բելառուսում ռուսական ռազմաբազա չի տեղակայվի. Լուկաշենկո
Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկրի տարածում ռուսաստանյան ավիաբազա չի տեղակայվի:
«Դոժդ» հեռուստաընկերության փոխանցմամբ` Լուկաշենկոն ասել է նաև, որ չնայած խոսակցություններին, դրա շուրջ անգամ բանակցություններ չեն եղել: Ավելին` ինքը հրապարակավ դեմ է հանդես եկել բազայի դեմ` Պուտինի հետ իր զրույցներում:
Լուկաշենկոն ասել է նաև, թե այսօր Բելառուսին ռուսական ռազմաբազա պետք չէ, այն էլ՝ օդուժի բազա: Սակայն նա միաժամանակ ընդունել է, որ իրենց ռազմական տեխնիկա հարկավոր է:
Անցած տարվա վերջին ռուսական բանակի ղեկավարությունը հայտարարել էր, թե 2016-ին Բելառուսում` Բոբրույսկում, ավիաբազա է ունենալու: Իսկ օրերս դրա դեմ բողոքի ցույց էր ընթացել Մինսկում:










