ԱՄՆ-ում 11-ամյա երեխան շան ձագի պատճառով սպանել է 8-ամյա աղջկան
ԱՄՆ-ի Թենեսի նահանգում 11-ամյա տղան հոր ատրճանակով սպանել է 8-ամյա հարևանուհուն` շան ձագի շուրջ վեճի պատճառով:
Ինչպես նշում է The Guardian-ը, աղջիկը, ով բնակվել է հարևանությամբ, պատմել է տղային, որ շան ձագ ունի, սակայն հրաժարվել է կենդանուն ցույց տալ ընկերոջը:
Բարկացած տղան որոշել է վրեժխնդիր լինել և, վերցնելով հոր ատրճանակը, կրակել է երեխայի կրծքավանդակին։
Աղբյուրը հայտնում է, որ այժմ տղան գտնվում է տնային կալանքի տակ։










