Տաջիկստանի Մուզբեկ լեռան գագաթին տեղադրվել են Պուտինի և Ռահմոնի դիմանկարները
Տաջիկստանի հյուսիսում գտնվող Մուզբեկ լեռան գագաթին տեղադրվել են երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի, ինչպես նաև Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի դիմանկարները: Դա արվել է համապատասխանաբար հոկտեմբերի 5-ին և 7-ին նրանց ծննդյան օրերի կապակցությամբ։ Այդ մասին հայտնել է լեռնամագլցումը կազմակերպած երկրի մարտարվեստների երիտասարդական ֆեդերացիայի նախագահ Գենադի Նաբիևը, գրում է lenta.ru-ն։
«Այդ միջոցառման հիմնական նպատակը ռուս և տաջիկ ժողովուրդների բարեկամությունը և միասնությունը նշելն է»,- ասել է նա։ Լեռը նվաճած թիմի ամենաերիտասարդ անդամը եղել է 8 տարեկան, իսկ ամենամեծը՝ 69:
Երկու երկրների առաջնորդները ծնվել են նույն տարում՝ 1952 թվականին։
2011 թվականին Ղրղզստանի իշխանությունները Ռուսաստանի նախագահի անունով են կոչել Տյան-Շանի լեռներից մեկը: Վլադիմիր Պուտին լեռան բարձրությունը 4.446 մետր է։










