ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող սենատորը պատրաստ է ռիսկի դիմել ու պատերազմի գնալ ՌԴ-ի դեմ (տեսանյութ)

15:13 • 06.10.15

ԱՄՆ հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնին հավակնող, Ֆլորիդայից ընտրված սենատոր Մարկո Ռուբիոն պատրաստ է ռիսկի դիմել և ռազմական հակամարտություն սկսել Ռուսաստանի դեմ՝ հանուն Սիրիայի տարածքում ոչ թռիչքային գոտու ստեղծման։

 

Այդ մասին թեկնածուն ասել է CNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Հաղորդավար Ջոն Հարվուդը լրագրողին հարցրել է, թե արդյոք Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծելու գաղափարին աջակցելը նշանակում է պատրաստ լինել Ռուսաստանի հետ պատերազմի, որի ավիացիան գործողություններ է իրականացնում տարածաշրջանում:

 

«Եթե անվտանգության գոտի ստեղծվի, դա կգործի ընդդեմ բոլորի, որոնք կփորձեն խախտել այդ սահմանը: Վստահ եմ, որ ԱՄՆ օդուժը կարող է դա ապահովել՝ ներառյալ նաև Ռուսաստանի հանդեպ: Ես կարծում եմ, որ ռուսները ռիսկի չեն դիմի: Կարծում եմ, որ ԱՄՆ-ի հետ ռազմական հակամարտության մեջ մտնելը չի բխում ռուսական շահերից»,-ասել է նա:

 

Ռուբիոյի համոզմամբ՝ եթե նման միջոցառումներ ձեռնարկվեն, Ռուսաստանը դրանք չի խախտի: Եթե խախտի, ուրեմն, սենատորի խոսքով, Վլադիմիր Պուտինը «խնդիրներ կունենա»։

 

Նա նշել է, որ դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլև ցանկացած այլ երկրի, որը կներխուժի ոչ թռիչքային գոտի։

 

Տեսանյութը դիտել այստեղ։