ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Սիրիայի տարածքը ռմբակոծելու կադրերը՝ նկարահանված կործանիչից (տեսանյութ)
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայի տարածքում ավիահարվածներ հասցնող Су-24М ինքնաթիռին ամրակցված GoPro տեսախցիկի նկարահանած կադրերը։
ՌԴ ռազմատիեզերական ուժերի ստորաբաժանումները մասնակցում են ահաբեկիչների դեմ իրականացվող գործողություններին։
Ռուսական կողմը հայտարարում է, որ իրենց թիրախում Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումն է։










