Ռուսաստանում տղամարդը հարկադիր կատարողներին է հանձնել ավելի քան 100 ոսկյա մատանի

09:47 • 06.10.15

Ռուսական Յարոսլավլ քաղաքում տղամարդը պարտքերի դիմաց հարկադիր կատարողներին է հանձնել 111 ոսկյա մատանի։ Այդ մասին գրում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Հարկադիր կատարման դաշնային ծառայության մարզային վարչության մամուլի ծառայությանը։

 

Տղամարդուն պարտավորեցրել են 2,6 միլիոն ռուբլի վճարել իր նախկին կնոջը որպես փոխհատուցում համատեղ ձեռք բերած սեփականության համար: Նա առաջարկել է պարտքի դիմաց իր մոտ առկա ոսկյա զարդերը տալ։

 

Նշվում է, որ ավելի վաղ պարտապանն արդեն փորձել է մարել պարտքերի մի մասը թանկարժեք իրերով: Այդ ժամանակ կալանքի տակ դրված սեփականության ցանկում եղել է 367 ադամանդ, 46 ոսկյա մատանի, ինչպես նաև ոսկուց և արծաթից վզնոցներ՝ ընդհանուր 600 հազար ռուբլի արժողությամբ։