ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահը ձերբակալվել է կաշառք վերցնելու համար
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ Ջոն Ուիլյամ Աշը երեքշաբթի ձերբակալվել է չինացի մեծահարուստից և այլ գործարարներից ավելի քան մեկ մլն դոլարի չափով կաշառք վերցնելու մեղադրանքով:
BBC-ի հաղորդմամբ` կաշառքի դիմաց վերջինս օգնում էր շահավետ ներդրումներ և պետական պայմանագրեր ստանալ: Ըստ քննիչների` Աշն օգտագործում էր իր դիրքերը ՄԱԿ-ում, որպեսզի ընդունի չինացի միլիարդատեր Լապ Սենի մշակած Մակաոյի ծրագրին աջակցող փաստաթուղթը:
Ընդհանուր առմամբ, ամերիկյան իշխանությունները 6 մարդու են ձերբակալել, որոնք մասնակցություն են ունեցել 3 տարի տևած լայնածաված կոռուպցիոն գործընթացում:










