Տղամարդը զարմացնում է ընկերուհուն վիրտուալ իրականության ամուսնության առաջարկությամբ (լուսանկար)

14:28 • 06.10.15

Այսօր սովորական ամուսնության առաջարկություններն արդեն հետաքրքիր չեն, մինչդեռ վիրտուալ իրականության մեջ ամուսնական առաջարկությունը լավագույն ընտրությունն է առնվազն Սիեթլում բնակվող զույգի համար, գրում է The Time-ը։

 

Չանդլեր Մուրչը հրավիրել է իր ընկերուհուն՝ Քելի Տորտորայսին, այցելել Valve Software կորպորացիայում իր աշխատավայր՝ իբր վիրտուալ իրականության սարք փորձարկելու համար։ Ընկերուհին չի կռահել, որ նա իրականում պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել իրեն։ Տորտորայսն ավելի ուշ Facebook սոցիալական ցանցում պատմել է, թե ինչպես է Մուրչն արել առաջարկությունը։

 

«Ես այնտեղ էի, սովորական օր էր… խորտակված նավի վրա, ռոբոտների հետ, եռաչափ կրակ նկարելիս, Ալպերով քայլելիս և հետո հանկարծ վիրտուալ մատանի հայտնվեց: Չանդլերն ինձ ասաց, որ վերցնեմ այն։ Հետո ասաց, որ հանեմ սարքը, և նա իսկապես այնտեղ էր՝ ծնկի իջած, իսկական մատանիով»,- գրել է նա։

 

Քելին հավելել է նաև, որ մեծ ուրախությամբ է ընդունել ընկերոջ առաջարկությունը և նրան շնորհակալություն հայտնել նման զվարճալի անակնկալի համար։