Եմենում գնդակոծվել է հյուրանոցը, որում իջևանել էին երկրի փոխնախագահն ու նախարարները
Եմենի «Ալ- Քասր» հյուրանոցը, որը ժամանակավոր ծառայում էր որպես երկրի փոխնախագահի ու կառավարության անդամների նստավայր, այսօր առավոտյան գնդակոծվել է, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Եմենի փոխնախագահ Խալեդ Բախախը, որը նաև երկրի վարչապետն է, այցելել է հուսիթներից ազատագրված Ադեն քաղաք ու մնացել «Ալ- Քասր» հյուրանոցում՝ մի քանի նախարարների հետ:
Զոհերի ու տուժածների մասին չի հաղորդվում։
Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը, որտեղ կողմերից մեկն ապստամբ հուսիթներն են, ինչպես նաև նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհի բանակի մի մասը, իսկ մյուս կողմում՝ նրանց կողմից աքսորված նախագահ Ամդ Ռաբբու Մանսուր Խադիի զորքը։










