Բռնցքամարտ. Աշխարհի առաջնություն. Կորյուն Սողոմոնյանը հաղթեց մրցակցին

22:31 • 07.10.15

 Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկավ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը:

 

Հայ բռնցքամարտիկը 3 ռաունդներում էլ առավելության հասավ Պապուա Նոր Գվինեան ներկայացնող Կիամա Չարլզի նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ:

 

1/8-րդ եզրափակիչ փուլում Կորյունի մրցակիցը ալժիրցի Մուհամեդ Ֆլիսին է: Մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 

Մենամարտի տեսանյութը կհրապարակենք ավելի ուշ: