Պեկինում ուժեղ սմոգի պատճառով վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել

08:57 • 07.10.15

Չինաստանի մայրաքաղաքում ուժեղ սմոգի հետևանքով այսօր հայտարարվել է վտանգի բարձր՝«դեղին» մակարդակ։


Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Չինաստանի պետական օդերևութաբանական վարչության տվյալներով՝ վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված նաև հյուսիս-չինական Տյանցզին քաղաքում:

 

Առավոտյան օդում առողջության համար վնասակար նյութերի քանակը Պեկինում գերազանցել է  մեկ խորանարդ մետրի համար 300  միկրոգրամը, իսկ որոշ շրջաններում մոնիթորինգային կայանները ցույց են տվել 390 միկրոգրամ ցուցանիշ։

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ այդ ցուցանիշը չպետք է գերազանցի 1 խորանարդ մետրին 25 միկրոգրամը։

 

Աղտոտման բարձր մակարդակով պայմանավորված՝ Պեկինի իշխանությունները երեխաներին, տարեցներին ու հիվանդներին խորհուրդ են տալից զերծ մնալ երկար ժամանակ դրսում գտնվելուց: