ԱՄՆ-ի ամենախոշոր ընկերությունները երկրի սահմաններից դուրս 2,1 տրիլիոն դոլար են թաքցնում հարկերից. հետազոտություն

12:02 • 07.10.15

Ամերիկյան խոշոր ընկերություններն ավելի քան 2,1 տրիլիոն դոլար են պահում օտարերկրյա օֆշորային հաշիվներին՝ այդպիսով խուսափելով հարկերի վճարումից, որոնք ԱՄՆ վերադարձման դեպքում կկազմեն ընդհանուր 620 միլիարդ դոլար։

 

Այդ մասին ասված է երկու ոչ կոմերցիոն կազմակերպությունների՝ «Քաղաքացիները հանուն հարկային արդարության» և «ԱՄՆ-ում հասարակական տրամադրությունների ուսումնասիրման հետազոտական խումբ» հիմնադրամի կողմից պատրաստված հետազոտության մեջ, գրում է ТАСС-ը։

 

Այդ եզրակացությունները հիմնված են Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով ընկերությունների փոխանցած տեղեկատվության վրա։ Անցկացված վերլուծությունից հետո պարզվել է, որ Fortune 500 ամենահաջողակ ընկերությունների ցանկում հայտնված ընկերությունների փաստացիորեն երկու երրորդը իրենց գումարները պահում են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բերմունդները, Իռլանդիան, Լյուքսեմբուրգը և Նիդեռլանդները։

 

Այդ բիզնես-ձեռնարկությունների շարքում առաջին տեղը զբաղեցնում է Apple կորպորացիան, նրա օֆշորներում պահվում է ավելի քան 181 միլիարդ դոլար: ԱՄՆ-ում հաշիվների վրա փոխանցելու դեպքում ընկերությունը ստիպված կլինի բյուջե վճարել 59,2 միլիարդ դոլար։ Այնուհետև ցանկում General Electric-ն է, որի 119 միլիարդ դոլարը գտնվում է 18 տարբեր բանկերում: Microsoft կորպորացիան 108,3 միլիարդ դոլար ունի։

 

Հետազոտության հեղինակները կոչ են անում ԱՄՆ Կոնգրեսին միջոցներ ձեռնարկել, որպեսզի ընկերությունները չկարողանան հեռանալ հարկային բեռից։