Թուրքիայում վթարի է ենթարկվել Դավութօղլուին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ավտոբուսում գտնված ոստիկաններն ապահովել են Էրզրում նահանգում Դավութօղլուի անվտանգությունը։
Վարչապետն այնտեղ էր նախընտրական հանրահավաքի մասնակցելու համար։
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 25 ոստիկան է տուժել։










