Իրաքը կարող է առաջիկա օրերին Ռուսաստանին դիմել ԻՊ-ի դիրքերին հարվածներ հասցնելու խնդրանքով
Իրաքը կարող է «մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում» Ռուսաստանին դիմել երկրի տարածքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու խնդրանքով, գրում է gazeta.ru-ն։
Այդ մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը։
Նա նաև ընդգծել է, որ Բաղդադը հետաքրքրված է, որ երկրի տարածքում ԻՊ-ի դեմ պայքարում Ռուսաստանի դերն ավելի մեծ լինի, քան ԱՄՆ-ինը։










