Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ֆրանսիա կայցելի նոյեմբերի 16-ից 18-ը
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերի 16-ից 18-ը կլինի Փարիզում պաշտոնական այցով, գրում է РИА Новости-ն:
Սեպտեմբերին Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ Ռոուհանին ընդունել է երկիրն այցելելու հրավերը: Այդ ժամանակ նա նաև հայտնել է, որ Իրանի նախագահին կընդունի Ֆրանսիայի առաջնորդ Ֆրանսուա Օլանդը:
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում Ռոուհանին հայտարարել է, որ հարկավոր է ընդունել գործողությունների ծրագիր երկու երկրների միջև հարաբերությունների բազմակողմանի զարգացման համար:










