Չեչնիան պատրաստ է կատարել նրա յուրաքանչյուր հրաման. Կադիրովը շնորհավորել է Պուտինի տարեդարձը

23:45 • 07.10.15

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Լիդեր-63» ռուսաստանյան հավաքականի և Իտալիայի վետերանների հավաքականի միջև խաղի ընդմիջման ժամանակ ուղիղ եթերով շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ով այսօր տոնում է իր 63-ամյակը:


«Առաջին հերթին շնորհավորում եմ մեր ազգային առաջնորդին` նախագահ և Գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինին: Ուզում եմ ցանկանալ հաջողություն, երջանկություն և վստահեցնել, որ Չեչնիայի ժողովուրդը միշտ նրա հետ կլինի: Մենք պատրաստ ենք կատարել նրա յուրաքանչյուր հրաման», - ասել է Կադիրովը:


Ինչպես գրված է Չեչնիայի կառավարության կայքում` Կադիրովը հավելել է, որ ողջ Չեչնիայում այսօր ուրախ տոն է:

 

Ռուսական ֆուտբոլային հավաքականի անվանումը` «Լիդեր-63», տրվել է հենց Պուտինի պատվին, իսկ  խաղի միակ գոլը խփել է Կադիրովը: