Մոսկվայում առաջին ձյունն է տեղացել

15:02 • 07.10.15

Մոսկվայում սկսել է տեղալ առաջին ձյունը, հաղորդում է РИА Новости-ն։

 

Ձյան տեղումները նկատվել են կենտրոնական և հարավային շրջաններում։

 

Անցած տարի Մոսկվայում առաջին ձյունը տեղացել է հոկտեմբերի 17-ին։

 

Ավելի վաղ Ռուսաստանի օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ Մոսկվայում առաջին ձյունը սպասվում է ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 9-ին։ Ծառայությունից հայտնել են, որ առաջիկա օրերին Ռուսաստանի մայրաքաղաքում կշարունակվի ջերմաստիճանի նվազումը։