Աֆղանական զորքը թույլ է և չի զսպում թալիբներին. Պենտագոնի ներկայացուցիչ
Աֆղանստանում ԱՄՆ զորքերի հրամանատար գեներալ Ջոն Քեմփբելը չափազանց հոռետեսական գնահատական է տվել աֆղանական զորքերի մարտական ունակություններին։ Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ աֆղանական զորքերը բավականաչափ մարզված և զինված չեն թալիբների դեմ արդյունավետ պայքարելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Քեմփբելը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային վերանայել Աֆղանստանից ամերիկյան զորակազմի դուրսբերման ծրագիրը։
Ընդունված ռազմավարության համաձայն՝ մինչև 2016 թվականի ավարտն Աֆղանստանում ԱՄՆ-ից զինվորականների թիվը կնվազի՝ մոտ 10 հազարից հասնելով 1.000-ի։










