Ժիրինովսկին առաջարկել է ընդլայնել Ռուսաստանը՝ Լեհաստանի և Ֆինլանդիայի հաշվին

17:20 • 07.10.15

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Ղրիմից հետո Ռուսաստանը պետք է վերադարձնի մինչև 1917 թվականի հեղափոխությունն իրեն պատկանող տարածքները, գրում է lenta.ru-ն։

 

«Եթե պատկերավոր ասենք, ապա վերադարձնել ամենը, ինչ եղել է Ռուսական կայսրության կազմում 1917 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Որովհետև դրանից հետո բոլոր առանձնացումներն անօրինական են եղել։ Ցարի անօրինական տապալումից հետո անօրինական ճանապարհով հանկարծ առանձնացավ Լեհաստանը, իսկ Ֆինլանդիայի անկախությունը տրամադրվեց խորհրդային կառավարության որոշմամբ: Բայց այն իրավունք չուներ նման որոշումներ կայացնելու»,- հայտարարել է Ժիրինովսկին:

 

Նա առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս երկրի տարածքի ընդլայնման օգտին: Ղրիմի միանալուց մոտ մեկ տարի առաջ նա հայտարարել էր, որ Ղրիմը, Դոնբասը և Խարկովը ռուսական հողեր են: Նա նաև հանդես է եկել նրա օգտին, որ Ուկրաինան և Բելառուսը մտնեն Ռուսաստանի Դաշնության մեջ՝ նոր դաշնային շրջանների իրավունքներով։