Սիրիայում ռուսական ավիացիայի 57 հարվածներից միայն 2-ն են ուղղված եղել ԻՊ-ի դիրքերին. Դավութօղլու

16:00 • 07.10.15

Սիրիայում ռուսական ռազմական ավիացիայի 57 հարվածներից միայն երկուսն են ուղղված եղել «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, գրում է korrespondent.net-ը:

 

Միևնույն ժամանակ, «55 ավիահարված է ուղղվել չափավոր ընդդիմությանը, որը միակ ուժն է, որ դիմադրում է «Իսլամական պետությանը» հյուսիս-արևմտյան Սիրիայում», ընդգծել է Դավութօղլուն։

 

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «տեղեկատվական հարձակումներ» է անվանել  հաղորդագրություններն այն մասին, որ Սիրիայում ռուսական ավիացիայի զոհ են դարձել ոչ «Իսլամական պետության» ահաբեկիչները։