Թուրքիան կարող է ինքնուրույն պաշտպանել իր օդային տարածքը
Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ ինքնուրույն կարող է պաշտպանել իր օդային տարածքը այն խախտող ինքնաթիռներից: Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտպանում է նրան այդ հարցում: Այդ մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ռուսական СУ-30 ինքնաթիռը կարճաժամկետ խախտել է թուրքական օդային տարածքը: Պաշտպանության նախարարությունում նշել են, որ այդ դեպքը ոչ բարենպաստ եղանակային պայմանների հետևանք է դարձել:
«Ես միայն կասեմ, որ ՆԱՏՕ-ն կարող է պաշտպանել մեր դաշնակիցներին, Թուրքիան մեր ուժեղ դաշնակիցն է: Նրանք ունեն իրենց ռազմական պոտենցիալը… նրանք ինքնուրույն կարող են պաշտպանել սեփական օդային տարածքը, մենք աջակցում ենք նրանց, երբ նրանք պաշտպանում են իրենց օդային տարածքը»,- հայտարարել է Ստոլտենբերգը:










