Ռուսական Սու-34 ռմբակոծիչը ոչնչացրել է ԻՊ-ի դիրքերը սիրիական Սաֆ-Սաֆա շրջանում
ՌԴ oդուժի Սու-34 ռմբակոծիչը ոչնչացրել է «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կրակակետերը Սիրիայի Սաֆ-Սաֆա շրջանում: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում:
Սեպտեմբերի 30-ին սկսված ավիահարվածները Ռուսաստանն իրականացնում է Սու-25 ցամաքային գրոհային ինքնաթիռների, Սու-24Մ, Սու-34 ռմբակոծիչների օգնությամբ, որոնց պաշտպանում են Սու-30ՍՄ կործանիչները:
Վերջին հաղորդված տվյալների համաձայն` Ռուսաստանի oդուժը Սիրիայում գործողությունների սկզբից ի վեր 112 հարված է հասցրել, որոնց թվում կառավարման կետերի, վերապատրաստման ճամբարների և զինապահեստների ուղղությամբ: Բացի այդ, 26 թևավոր հրթիռ է արձակվել Կասպյան նավատորմից:










