Արգենտինայի նախագահի պարը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների անսպասելի պարը Բուենոս-Այրեսում հանրահավաքի ժամանակ համացանցային սենսացիա է դարձել, գրում է korrespondent.net-ը։ Երկրի նախագահը եկել էր աջակցելու Արգենտինայի նախագահի՝ իշխող կուսակցությունից թեկնածու, նահանգապետ Դանիել Սցիոլիին։
Նախընտրական ակցիայի վերջում հնչել է քաղաքական թեմատիկայով ռիթմիկ երգ, որի ընթացքում Քիրշները չի զսպել իր հույզերը և հարյուրավոր հավաքվածների առաջ ցուցադրել է իր պարային ունակությունները։
Մի քանի րոպե տևողությամբ նախագահի պարի տեսանյութն անմիջապես «տարածվել» է սոցիալական ցանցերում։
Դանիել Սցիոլին համարվում է նախընտրական արշավի ֆավորիտը։ Արգենտինայում ընտրությունների առաջին փուլը նախատեսվում է հոկտեմբերի 25-ին։










