Թուրքիայում դպրոցի մոտ հրթիռ է պայթել. մեկ երեխա մահացել է, ևս 3-ը՝ վիրավորվել
Դիարբեքիրի Սիլվան շրջանում գտնվող դպրոցներից մեկի մոտ քուրդ զինյալների թողած հրթիռը պայթել է երեխաների ձեռքում։ Պայթյունի հետևանքով մահացել է մեկ երեխա, ևս 3-ը վիրավորվել են։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, նախակրթարանի մոտ խաղացող երեխաները նկատել են զինամթերքն ու հետաքրքրվել։
Ամեն ինչ ավարտվել է պայթյունով, որի հետևանքով էլ 4 երեխաները վիրավորվել են։ Նրանցից մեկի՝ 9-ամյա մի երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Վիրավորները դեռ հիվանդանոցում են։










