Ֆինլանդիայում կրկին փորձել են այրել փախստականների ընդունման կենտրոնը

10:13 • 08.10.15

© REUTERS/ Panu Pohjola/Lehtikuva

 

Ֆինլանդիայում վերջին ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ փորձել են այրել փախստականների ընդունման կենտրոնը, հաղորդում է interfax.ru-ն։

 

Նշվում է, որ չարագործները փորձել են այրել Լամմի ֆիննական Կարմիր խաչի կենտրոնը: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: Ոստիկանությունը փնտրում է չարագործներին։

 

Համեենլինա քաղաքի քաղաքապետարանը դատապարտել է փախստականների, կենտրոնի աշխատակիցների և կամավորների նկատմամբ ատելության և անհանդուրժողականության դրսևորումը։

 

Քննության շահերից ելնելով՝ ոստիկանությունը չի բացահայտում գործի մանրամասները:

 

Նմանատիպ պատմություն է տեղի ունեցել սեպտեմբերի 29-ին Կոուվալայում, որտեղ փախստականների ընդունման կենտրոնի դռների մոտ այրվող խառնուրդով շիշ են նետել։ Այդ ժամանակ նույնպես ոչ ոք չի վիրավորվել: