Գվատեմալայում ժայթքել է Ֆուեգո հրաբուխը
Գվատեմալայում սկսվել է երկրի արևմտյան հատվածում գտնվող Ֆուեգո հրաբխի ժայթքումը, հաղորդում է korrespondent.net-ը։
Մոխրի սյան բարձրությունը ծովի մակարդակից 4,8 կիլոմետր է։ Լավան տարածվել է հարավային կողմից մինչև 1 կիլոմետր հեռավորության վրա, և հյուսիս-արևմտյան կողմից՝ 0,7 կիլոմետր հեռավորության վրա։
Երկրի իշխանությունները նշում են, որ դեռ հրաբխի մոտ գտնվող շրջանների բնակիչների տարհանում անցկացնելու անհրաժեշտություն չկա։ Այնուամենայնիվ, հայտարարվել է տագնապի «դեղին» (միջին) մակարդակ: Երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությանը խորհուրդ է տրվել նախազգուշական միջոցներ ձեռնարկել և հաշվի առնել ստեղծված իրավիճակը՝ օդային երթևեկությունը կազմակերպելու ընթացքում։
3,7 կիլոմետր բարձրությամբ Ֆուեգոն երկրի տարածքում գտնվող ամենաակտիվ հրաբուխներից է։










