Քրդերն ԻՊ-ին մեղադրել են քիմիական զենք կիրառելու համար

10:00 • 08.10.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինալներն Իրաքի հյուսիսում գնդակոծել են քրդական զինյալ խմբավորումներին. այդ մասին հայտարարել են քուրդ զինյալները։

 

Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, քրդական իշխանությունները հայտարարում են, որ  հարձակման ընթացքում օգտագործվել է 37 ականանետ, որոնց բաց թողած արկերը «սպիտակ ծուխ ու սև հեղուկ են տարածել»։

 

Մի քանի տասնյակ զինյալների արյան անալիզը ցույց է տվել դիքլորդիէթիլսուլֆիդի առկայություն:


Չի հաղորդվում, թե որքան լուրջ են տուժել զինյալները և արդյոք նրանց թվում զոհեր կան։


Քրդերը, ինչպես ասվում է հայտարարության մեջ, քիմիական պաշտպանության կարիք ունեն։

 

Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ իշխանությունները ևս ԻՊ-ի զինյալներին կասկածել էին Սիրիայի և Իրաքի տարածքներում քիմիական զենքի ստեղծման ու կիրառման համար։

 

Հետախուզությունը սիրիա-իրաքյան սահմանին գրանցել էր քիմիական նյութերի կիրառման առնվազն 4  դեպք։