«Գիշերային գայլերը» և Կադիրովը մոտովազք են իրականացրել Պուտինի պատվին (տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա առթիվ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը մոտովազք է իրականացրել «Գիշերային գայլեր» մոտոակումբի կազմում։ Այդ մասին նա հայտնել է Facebook-ում իր էջում, գրում է korrespondent.net-ը։
«Չորեքշաբթի երեկոյան մենք կազմակերպել ենք մոտովազք՝ նվիրված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվան։ Դրան մասնակցել են բազմաթիվ բայքերներ համառուսաստանյան «Գիշերային գայլեր» մոտոակումբի չեչենական ստորաբաժանումից։ Ես շատ եմ սիրում մոտոցիկլով երթևեկել»,- հայտնել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին նշել է իր ծննդյան 63-ամյակը։ Հիշեցնենք նաև, որ երեկ Չեչնիայի ղեկավարը շնորհավորել է Պուտինին «Լիդեր-63» ռուսաստանյան հավաքականի և Իտալիայի վետերանների հավաքականի միջև խաղի ընդմիջման ժամանակ՝ ուղիղ եթերով։
«Առաջին հերթին շնորհավորում եմ մեր ազգային առաջնորդին` նախագահ և Գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինին: Ուզում եմ ցանկանալ հաջողություն, երջանկություն և վստահեցնել, որ Չեչնիայի ժողովուրդը միշտ նրա հետ կլինի: Մենք պատրաստ ենք կատարել նրա յուրաքանչյուր հրաման», - ասել է Կադիրովը:
Ռուսական ֆուտբոլային հավաքականի անվանումը` «Լիդեր-63», տրվել է հենց Պուտինի պատվին, իսկ խաղի միակ գոլը խփել է Կադիրովը:
Տեսանյութը դիտել այստեղ։










