Քուրդ ապստամբները հրապարակել են ռուսական հրթիռների արձակման տեսանյութը (տեսանյութ)

09:18 • 08.10.15

Քուրդ զինյալները համացանցում տեղադրել են տեսանյութ, որտեղ երևում են Սիրիայում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների դիրքերի ուղղությամբ շարժվող հրթիռներ, հաղորդում է korrespondent.net-ը։

 

Ապստամբները կարծում են, որ դրանք ռուսական թևավոր հրթիռներն են, որոնք բաց են թողնվել հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի նավերից։

 

Ինչպես հաղորդվել է՝ հոկտեմբերի 7-ին Կասպից ծովում գտնվող ռուսական նավերը 26 թևավոր հրթիռ են արձակել Սիրիայում ԻՊ-ի գրոհայինների դիրքերի ուղղությամբ։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ բոլոր թիրախները ոչնչացվել են, իսկ քաղաքացիական անձինք չեն վիրավորվել։

 

Հիմնական թիրախներ են դարձել զենքերի և պայթուցիկների արտադրության գործարանները, հրամանատարական կետերը, զինամթերքի պահեստները, ինչպես նաև ահաբեկիչների պատրաստման ճամբարները։