Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն. shamshyan.com
Այսօր` հոկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի բնակիչ, 50-ամյա Ռուստամ Մանուկյանը Լենինգրադյան փողոցում` «ՖԼԵՇ» բենզալցակայանի հարևանությամբ իր վարած КамАЗ մակնիշի 26 QQ 036 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մոտ 45-50 ամյա տղամարդու:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Շարունակությունը՝ այստեղ:










