Դանիական կենդանաբանական այգում հրապարակավ կհերձեն առյուծի
Դանիայի Օդենսե կենդանաբանական այգում կիրականացնեն առյուծի հրապարակային դիահերձում, որին հրավիրվում են «բոլոր ցանկացողները»:
Interfax-ը հայտնում է, որ այգու կայքում զետեղված հայտարարության մեջ նշվում է, որ ի ցույց կդրվեն առյուծի սիրտը, թոքերը, այլ ներքին օրգաններ, որոնք թույլ կտան ավելի լավ ճանաչել այդ կենդանու օրգանիզմը: Նշվում է, որ գլխավոր նպատակն է ցույց տալ, թե «որքան զարմանահրաշ կազմություն ունի առյուծը»:
Առյուծի դիահերձումը կկայանա հոկտեմբերի 15-ին: տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ հերձվելիք առյուծին դեղերով սատկացրել էին մի քանի ամիս առաջ` այն բանի համար, որ առյուծների պոպուլյացիան տվյալ գազանանոցում շատ էր մեծացել:










