ՆԱՏՕ-ն անհանգստացած է ՌԴ-ի կողմից Սիրիայում թիրախներին ուղղված թևավոր հրթիռների կիրառմամբ
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Ռուսաստանի կողմից Սիրիայում գտնվող թիրախներին թևավոր հրթիռներով հարվածելու հանգամանքից, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ Դաշինքի պաշտպանության նախարարների նիստից առաջ։
«Մենք հետևել ենք օդային հարվածներին, թևավոր հրթիռներին, Թուրքիայի օդային տարածք ներխուժմանը։ Այդ ամենն անհանգստանալու տեղիք է տալիս, և մենք մեր մտահոգությունն ենք հայտնում թուրքական կառավարության հետ սերտ շփման ընթացքում»,-ասել է գլխավոր քարտուղարը։
Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խնդրանքից հետո սկսել էր ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին։
Վերջին տվյալներով՝ Ռուսաստանի ռազմա-տիեզերական ուժերը գործողությունների սկզբից ի վեր ավելի քան 100 հարված են հասցրել, այդ թվում՝ զինյալների հրամանատարական կետերին, զինապահեստներին։
Բացի այդ՝ 26 թևավոր հրթիռ է բաց թողել Կասպյան նավատորմը։










