Պենտագոնը Ռուսաստանին մեղադրել է «ոչ պրոֆեսիոնալության» մեջ թևավոր հրթիռների արձակման պատճառով
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ Սիրիայի ուղղությամբ ռուսական թևավոր հրթիռների արձակումն առանց նախազգուշացման «ոչ պրոֆեսիոնալ գործողություն» է:
Ինչպես փոխանցում է Газеты.Ru-ի թղթակիցը` ԱՄՆ նախարարի խոսքով` ռուսական հրթիռը սլացել է ամերիկյան անօդաչուից մի քանի կմ հեռավորությամբ:
«Մենք ոչ պրոֆեսիոնալ ենք համարում Ռուսաստանի գործողությունները Սիրիայում. Թուրքիայի օդային տարածքի խախտումը, որը ՆԱՏՕ-ի օդային տարածք է հանդիսանում, առանց նախազգուշացման թևավոր հրթիռների արձակումը, որոնք անցել են ամերիկյան անօդաչուներից մի քանի կմ հեռավորությամբ»,- ասել է Քարթերը:










