Թուրքական առաջատար թերթի գլխավոր խմբագրի նկատմամբ դատական հետապնդում է սկսվել` նախագահին վիրավորելու համար

21:00 • 08.10.15

Թուրքական Hurriyet Daily News-ը հայտնում է, որ թուրքական առաջատար թերթերից մեկի` Today’s Zaman-ի գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենաշի նկատմամբ դատական հետապնդում է սկսվել:

 

Իրավապահները դատարանի միջոցով պահանջել են ձերբակալել Քենաշին` այդ երկրի նախագահ Էրդողանին վիրավորելու համար:

 

Today’s Zaman-ի գլխավոր խմբագիրը մասնավորապես մեղադրվում է 2013-ին Twitter-ում Էրդողանի մերձավոր շրջանակին մերկացնելու համար այն շրջանում, երբ «Գյուլենի գործով» տեղի էին ունենում «զտումներ» թուրքական մեդիադաշտում:

 

Today’s Zaman-ը թուրք գործարար Գյուլենի լրատվամիջոցն է համարվում, ով հանդես է գալիս հակաիշխանական դիրքերից:

 

Առայժմ Քենաշը հայտարարել է, որ շարունակելու է պայքարել հանուն ժողովրդավարության ու ազատության: