Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում, քան միջազգային կոալիցիան. Սիրիայի ԱԳՆ

12:13 • 08.10.15

Սիրիայի իշխանությունները գրոհայինների դեմ Ռուսաստանի գործողություններն ավելի արդյունավետ են համարում, քան ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունը, հաղորդում է gazeta.ru-ն։

 

«Ռուսաստանի օդային հարվածները մի քանի օրվա ընթացքում շատ բարձր արդյունքների են հասել, որոնք մի քանի անգամ գերազանցել են ավելի քան մեկ տարվա ընթացքում կոալիցիայի իրականացրած արդյունքները»,- հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը։

 

Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ ռուսական ավիահարվածների շնորհիվ իրենց զորքերն անցել են հարձակման։ 

 

Նշենք, որ Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություն է իրականացնում սեպտեմբերի 30-ից։