Սիրիա ուղղված ռուսական հրթիռներից մի քանիսն իրականում ընկել են Իրանում. CNN
Ամերիկյան CNN լրատվականը հայտնում է, որ երեկ Սիրիայում «Իսլամական պետության» վրա արձակված ռուսական «Կալիբր» հրթիռներն իրականում ընկել են Իրանի տարածքում:
Լրատվականը անանուն ամերիկացի պաշտոնյաների վկայակոչելով` հայտնում է, որ ամերիկյան հետախուզության տվյալներով առնվազն 4 հրթիռ կես ճանապարհին ընկել է հենց Իրանի տարածքում:
Ռուսաստանյան ընդդիմադիր լրատվամիջոցները նույնի առիթով հայտնում են, թե ահա այսպես «Ռուսաստանն ակամա հրթիռակոծել է Իրանը»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել էր, թե Կասպից ծովից 26 հրթիռ է արձակել ու 11 թիրախ խոցել Սիրիայում` հատելով Իրանի ու Իրաքի տարածքները:










