Հանքանյութերով ու վիտամիններով հարուստ այս միրգը առողջության իրական աղբյուր է
Եզնասիրտ, քրթի կամ պարզապես շաքար-խնձոր կոչվող անոնազգիների ընտանիքին պատկանող այս բույսը վիտամին C-ի, վիտամին B6-ի և հանքանյութերի (կալիում և մագնեզիում) հիանալի աղբյուր է, ինչի շնորհիվ այն հակաբորբոքային և հակաօքսիդանտ է համարվում:
Այս բաղադրիչները հատկապես անհրաժեշտ են ասթմային կանխման կամ բուժման համար: Այս մասին գրում է Healthy food star-ը` ներկայացնելով մրգի ընդհանուր օգտակար հատկանիշները:
Պահպանում է վահանաձև գեղձի առողջությունը
Այս մրգի պարունակության մեջ առկա պղինձը մեծ դեր է կատարում վահանաձև գեղձի հորմոնի` թիրոքսինի արտադրության գործում:
Օգնում է օրգանիզմին էներգիա արտադրել
Թիրամին կոչվող սնուցիչի օգնությամբ շաքարը վերածվում է էներգիայի:
Նպաստում է ոսկորների ուժեղացմանը
Մագնեզիումը կալցիումի հետ համադրությամբ արդյունավետ միջոց է ոսկորների ամրությունը պահպանելու և վերականգնելու համար, որը մեծացնում է ոսկորների խտությունը:
Նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ
Այս միրգը հարուստ է վիտամին B-ով, որը օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը:
Նպաստում է մազերի և մաշկի առողջությանը
Լինելով վիտամին A-ի հիանալի աղբյուր` այս միրգը օգնում է պահպանել մազերի փայլն ու երիտասարդ մաշկը: Նպաստում է նաև տեսողությանը:
Օգնում է կանխել անեմիան
Այս միրգը նաև արյան կարմիր բջիջների արտադրությանը նպաստող հանքանյութերի աղբյուր է, որի օգտագործումն օգնում է կանխել սակավարյունությունը:









