ՌԴ-ի ավիահարվածներից հետո սիրիական զորքը լայնածավալ հարձակում է սկսել ահաբեկիչների դեմ. սիրիացի պաշտոնյա

13:25 • 08.10.15

Սիրիայի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են սկսել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ալի Աբդուլլահ Այուբին հղումով։

 

«Այսօր Սիրիայի զինված ուժերը լայնամասշտաբ գործողություն են սկսել՝ ահաբեկչական խմբավորումներին ոչնչացնելու և ահաբեկչությունից տուժած շրջաններն ու բնակավայրերն ազատագրելու համար»,-ասել է զինվորականը։

 

Այուբը հայտարարել է, որ այդ հարցում նրանց օգնել են ռուս գործընկերների հասցրած ավիահարվածները։

 

«Ռուսական ռազմա-տիեզերական ուժերի հարվածները խարխլել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և այլ ահաբեկչական խմբերի հնարավորությունները»,- հայտարարել է պաշտոնյան։


«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արգելված է աշխարհի շատ երկրներում։ Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանն սկսել է ավիահարվածներ հասցնել Սիրիայում ահաբեկիչների դիրքերին։