Ռուսաստանում պետք է իշխանափոխություն լինի. ԱՄՆ-ի պետդեպի ներկայացուցիչը Սիրիան շփոթել է ՌԴ-ի հետ

09:56 • 08.10.15

ԱՄՆ-ի պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Սիրիան պատահմամբ շփոթել է Ռուսաստանի հետ։



««Իսլամական պետության» դեմ ռազմական օպերացիան շարունակվելու է և թուլանալու միտում չունի։ Բայց կարևորն այն է, որ Ռուսաստանում պետք է Ասադի իշխանափոխություն լինի»,-մեջբերում է vesti.ru-ն Քիրբիի խոսքերը։



Սակայն տեսնելով լրագրողների զարմացած արձագանքը` Պետդեպի ներկայացուցիչը ծիծաղել է ու ասել, որ դա սոսկ լեզվի սայթաքում էր։