Եմենում արաբական երկրների կոալիցիան ավիահարված է հասցրել հարսանիքի ժամանակ. զոհվել է 15 մարդ
Լուսանկարը՝ AP-ի
Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող արաբական երկրների կոալիցիան երկու ավիահարված է հասցրել Եմենի Դամար նահանգում, ինչի հետևանքով հարսանիքի առնվազն 15 հյուր է զոհվել։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, հարսանիքը կազմակերպել է ապստամբ հուսիթների կողմնակիցը՝ երկրի մայրաքաղաք Սանայից 113 կմ հեռավորությամբ: Վիրավորվել է 25 մարդ:
Կոալիցիան դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը:
Ավելի վաղ Սպիտակ տունը Սաուդյան Արաբիային կոչ էր արել ճշգրիտ թիրախներ ընտրել Եմենին ավիահարվածներ հասցնելիս։










