Երևանում 28-ամյա քաղաքացին ցած է նետվել 7-րդ հարկից և մահացել

16:55 • 08.10.15

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 8-ին, ժամը 15.16-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (տղամարդ) նետվել է Երևանի Իսակովի պողոտայի թիվ 38/1 շենքի 7-րդ հարկից. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:


Shamshyan.com-ը գրում է, որ ոստիկաններն ու փրկարարները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 28-ամյա Ա. Ա.-ի դին, ով նշված շենքում բնակվում էր վարձակալական հիմունքներով: