Իսրայելի և Գազայի սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով 6 պաղեստինցի է զոհվել
Գազայի հատվածի հետ Իսրայելի սահմանում իսրայելական ուժերի հետ բախումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 6-ի: Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն` իսրայելական Haaretz-ին հղումով, ավելի վաղ հաղորդվում էր 4 զոհի մասին:
Մասնավորապես, երկու 15 և 20 տարեկան պաղեստինցի զոհվել է Գազա քաղաքի մոտակայքում անցկացվող բողոքի ցույցի ընթացքում: Եվս 4 պաղեստինցի սպանվել է, երբ իսրայելական բանակի զինծառայողները կրակ են բացել հակաիսրայելական ցուցարարների ուղղությամբ. նրանք փորձել են անցնել բուֆերային գոտի, որտեղ մուտքն արգելված է:
Վնասվածքներ են ստացել, ընդհանուր առմամբ, 80 պաղեստինցի, որոնցից 10-ի վիճակը ծանր է:
Նշվում է, որ վերջին օրերին խստացել են պաղեստինցիների և իսրայելական անվտանգության ուժերի միջև բախումները Հորդանան գետի Արևմտյան ափին և Երուսաղեմի արևելյան` արաբական, թաղամասում:










