Սիրիայում զոհվել է թուրքական լրատվական գործակալության թղթակիցը

13:16 • 09.10.15

Թուրքական «Անադոլու» գործակալության Հալեպի թղթակից Սալիհ Մահմուդ Լեյլան զոհվել է Սիրիայում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով։

 

Տեղի աղբյուրների փոխանցմամբ՝ ահաբեկչությունն իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

 

Ամիսներ առաջ Հալեպի Ջեմիյեթ էզ-Զեհրա շրջանում բախումներին հետևելու ժամանակ Լեյլան վիրավորվել էր և բուժման համար Թուրքիա էր տեղափոխվել։

 

Իր գործունեության ընթացքում թղթակիցը Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող բախումներից բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել, ռեպորտաժներում ներկայացրել է բախումների պայմաններում ապրող ժողովրդի հոգսերը։