Հյուսիսային Արիզոնայի համալսարանում անհայտ անձը կրակ է բացել. կա 1 զոհ

15:29 • 09.10.15

Մեկ հոգի սպանվել է, երեքը՝ վիրավորվել ԱՄՆ-ի Ֆլագստաֆ քաղաքում գտնվող Հյուսիսային Արիզոնայի համալսարանի կամպուսի տարածքում անհայտ անձի կողմից բացված կրակի հետևանքով, հաղորդում է mirror.co.uk-ը:

 

Դեպքը տեղի է ունեցել այս առավոտյան կամպուսում, որտեղ ապրում են հունական կազմակերպություններում ներգրավված ուսանողները։


Դեռ հայտնի չէ, թե ինչն է եղել կրակոցների պատճառը։

 

Ոստիկանությունը ձերբակալել է կրակողին։ Ուսանողներին նախազգուշացվել է դուրս չգալ շենքից կրակոցների ընթացքում։

 

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ինը հոգի է սպանվել Ամփքուա համայնքային քոլեջում։