Կտավատի սերմի օգտագործումը նվազեցնում է կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը
Կրծքի քաղցկեղը զարգացող հիվանդություն է, ներկայում 8 կանանցից 1-ի մոտ կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականություն կա: Ինչպես հայտնում է Healthy life land-ը` հետազոտող բժիշկների մեծ մասը այդ վտանգի նվազեցման համար խորհուրդ է տալիս օգտագործել կտավատի սերմ:
Կտավատի սերմը պարունակում է լիգնին կոչվող միացությունը, որը հզոր միջոց է կրծքի քաղցկեղի դեմ: Այն էսթրոգեն ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Բացի լիգնինից, կտավատի սերմը պարունակում է մանրաթելեր և օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք ևս հակաքաղցկեղային են:
Օգտագործելուց առաջ կտավատի սերմը պետք է լավ աղալ: Ամբողջական սերմերը կարող են լավ չմարսվել աղիներում:










