ԻՊ-ն առևանգված թուրք զինվորին ազատելու դիմաց պահանջում է բանտից ազատել խմբավորման 200 անդամի
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն առևանգված թուրք զինվորի համար փրկագին է պահանջել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haber7 կայքը, առևանգված զինվորի դիմաց ԻՊ-ի զինյալները պահանջել են ազատ արձակել թուրքական բանտերում պահվող խմբավորման 200 ահաբեկիչների։
Քանի որ ահաբեկիչների մայրաքաղաք համարվող սիրիական Ռաքքայում հեռախոսակապ չկա, ԻՊ-ի զինյալները թուրք պաշտոնյաների հետ կապ են հաստատել Whatsapp-ի միջոցով։
Նրանք բանակցել են Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության համապատասխան պաշտոնյայի հետ և նրան ուղարկել այն 200 հոգու ցանկը, որոնց ազատ արձակումն են պահանջում։










